Ֆինլանդիայի Nokia հեռահաղորդակցական սարքավորումներ արտադրողը Եվրոպայի ներդրումային բանկից (ԵՆԲ) 500 միլիոն եվրոյի չափով փոխառություն է ստացել 5G տեխնոլոգիայի զարգացման համար:
Այդ մասին ասված է ֆիննական ընկերության հաղորդագրության մեջ: «Փոխառությունը կօգտագործվի 5G տեխնոլոգիայի՝ շարժական կապի նոր ստանդարտի մշակումն ու զարգացումն արագացնելու համար»,- նշել են Nokia-ում: Միջոցների տրամադրմանը հավանություն է տվել Եվրոպայի ռազմավարական ներդրումների հիմնադրամը: Ընդամենը ֆիննական ընկերությունը տարեկան մինչեւ 4 միլիարդ եվրո է ուղղորդում հետազոտություններին և մշակումներին, այդ գումարի մեծ մասն այժմ հատկացվում է 5G տեխնոլոգիային:
5G-ն շարժական կապի հինգերորդ սերունդն է տվյալների հաղորդման՝ վայրկյանում մինչեւ 20 Գիգաբիտ արագությամբ: Ենթադրվում է, որ ինտերնետ-միացման մեծ արագությամբ նոր տեխնոլոգիան տարածված կլինի ոչ միայն շարժական սարքերի շարքային օգտատերերի շրջանում, այլև կիրառում կգտնի անվարորդ ավտոմոբիլների ոլորտում եւ ռոբոտատեխնիկայում: 5G տեխնոլոգիայով Nokia, HTC, LG, Sony, Vivo, Xiaomi սմարթֆոնների թողարկումը պլանավորված է 2019 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: