Քննչական կոմիտեն պարզում է Մարտունու թիվ 2 դպրոցի տնօրենի մահվան հանգամանքները
Advertisement 1000 x 90

Քննչական կոմիտեն պարզում է Մարտունու թիվ 2 դպրոցի տնօրենի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրի Մովսիսյանի մահվան հանգամանքները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Նախնական տվյալներով՝ օգոստոսի 26-ին Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատն ահազանգ է ստացել, որ Մարտունի քաղաքի թիվ N բնակարանի դուռը փակ է, և չեն կարողանում բացել։

Փրկարարները տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են դուռը և ներս մտել բնակարան, որտեղ ննջարանների նախասրահի առաստաղի մոտով անցնող երկաթյա խողովակից կախված վիճակում հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ Նաիրի Մովսիսյանի դին՝ ծնված 1980 թ.։ Վերջինս աշխատում էր Մարտունու թիվ 2-րդ հիմնական դպրոցում՝ որպես տնօրեն, ամուսնացած է, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա:

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Նաիրի Մովսիսյանի մահվան հանգամանքները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»: