Նիկոլ Փաշինյանի լուսանկարը խնդրել են հեռացնել Արևշատի ղեկավարի աշխատասենյակից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանի լուսանկարը խնդրել են հեռացնել Արևշատի ղեկավարի աշխատասենյակից

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հենց նոր խոսեցի Արևշատ համայնքի ղեկավարի հետ և խնդրեցի պատից հեռացնել վարչապետի լուսանկարը։ Մեր քաղաքական թիմի համար անընդունելի են հին Հայաստանում գործած արատավոր ավանդույթները։ ՀՀ պաշտոնյաների աշխատասենյակներում պատից կարող է կախված լինել միայն ՀՀ զինանշանը»։

Հավելենք, որ համացանցում տարածվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով Շիրակի մարզի Արևշատ համայնքի ղեկավար Սայադ Խաչատրյանի աշխատասենյակի լուսանկարը։ Լուսանկարը՝  hayastan24.com-ի: