Այսօր առավոտյան ժամը 11-ից Ախուրյանին միավորված 7 համայնքների՝ Բասենի, Հովիտի, Կառնուտի, Ջրառատի, Արևիկի, Այգաբացի, Կամոյի բնակիչները փակել էին դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը` Շիրակ գյուղի հատվածում եւ իշխանություններից պահանջում էին հարգել իրենց սահմանադրական իրավունքը՝ չեղյալ համարել խոշորացումը: Բասենի նախկին գյուղապետ Համլետ Պետրոսյանը, որը մարզի ամենաստեղծագործ, գործունյա գյուղապետերից էր, այսօր ևս համալրել էր բողոքավորների շարքերը:
Ամբողջությամբ՝ aravot.am