Նկարը հանել եմ աշխատասենյակից, կախել տանը. հարցը չլսած՝ պատասխանեց գյուղապետը. armtimes.com
Advertisement 1000 x 90

Նկարը հանել եմ աշխատասենյակից, կախել տանը. հարցը չլսած՝ պատասխանեց գյուղապետը. armtimes.com

Հայաստան24-ը տեղեկացնում է, որ Շիրակի մարզի Արեւշատ գյուղի գյուղապետ Սայադ Խաչատրյանը, որը Արեւշատի ղեկավարն է արդեն 13 տարի, իր աշխատասենյակի պատին կախված՝ Սերժ Սարգսյանի լուսանկարը փոխարինել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով: «Հայկական ժամանակ»-ը գյուղապետից հետաքրքրվեց՝ ինչու՞ է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցրել պատին, երբ ինքը՝ վարչապետը, բազմիցս հայտարարել է, որ պաշտոնյաներն իրենց աշխատասենյակներում չպետք է կախեն երկրի ղեկավարների նկարները: Ստորեւ ներկայացնում ենք մեր բլից զրույցը Արեւշատի գյուղապետ Սայադ Խաչատրյանի հետ.

– Պարոն Խաչատրյան, բարեւ Ձեզ: Ձեզ լրագրող է անհանգստացնում «Հայկական ժամանակ» օրաթերթից: Հարմար է՞ Ձեզ մի քանի հարցի պատասխանել:

– Նկարը հանել եմ:

– Իսկ ինչո՞ւ էիք կախել, չէ որ վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, որ երկրի ղեկավարների նկարները այլեւս չպիտի լինեն պաշտոնյաների աշխատասենյակներում:

– Ես չէի լսել, որ հայտարարել էր: Մենք շատ սիրում, հարգում ենք, մենք մասնակից ենք եղել նաեւ ամբողջ գործընթացին: Եթե գտնում են, որ չի կարելի փակցնել, մենք էլ հանել, դրել ենք ավելի տեսանելի վայրում, բայց ոչ աշխատասենյակում:

– Ի՞նչ տեսանելի վայրում:

– Դե՜, մեր տանը:

armtimes.com