Ֆեյսբուքյան «Անկախ Հայաստան» օգտատերը գրում է.
«Կեցցե այն Աշոտյանը, որ էսօր է եկել։ Հա, հա լուրջ, քանի Աշոտյանին խարակիրի չեք արել, էս անգամ ասեցի առաջինը ես լինեմ։
Այո, կեցցե այս Աշոտյանը, որ էսօր է եկել, քանի որ էս Աշոտյանը մենակ կարա սաղ կառավարությանը /պրիտոմ ոլորտը կապ չունի/ կանգնեցնի ու չորով ապացուցի, որ իրանք սխալ են, իհարկե, լավ կլիներ, որ քիֆս ՀՀԿ-ի տարիներին սենց իրան պահեր, բայց դե երբեք ուշ չի դարձի գալու համար։
Իսկ ո՞վ է մեղավոր, որ Աշոտյանը հիմա կարողանում է 4 րոպե ելույթով հարամ անել իշխանության մի ամսվա աշխատանքը։ Բա ասեմ, մեղավորը իշխանություններն են, մեղավորը դուք եք, հարազատներս, որ ժամանակին ժողովրդի «ուղեղը ուտելու» ու լայքեր հավաքելու համար ինչքան պաթոսային ելույթներ կար ձեզնից էր դուս գալիս ու հիմա ընկել եք ձեր սարքած կրակի մեջ տեղը, զգուշ եղեք չվառվեք, քանի որ Աշոտյանը ու մի քանի այլ մարդիկ օրը 24 ժամ յուրաքանչյուր առիթի ու գոնե մի փոքր հիմնավոր դեպքի ժամանակ մզզցնելու ա, մզզցնելուա, քանի որ ժամանակին դուք էիք Աշոտյանը /բայց իրա պես ուժեղ ու գրագետ չէիք էլի/ ու դուք էիք ամեն ինչին դեմ խոսում ու «հիմնավորում» ու էսօր ստանում եք արժանի պատասխան ու ավելի քան քաղաքական ու հիմնավոր։
Վայելեք, սա ձեր սարքած բորշնա ու էս բորշը դուք դեռ երկար եք ուտելու ու տաքությունից բերաններդ շատա վառելու ու էտ էլ ձեր պատճառով, քանի որ միշտ դուք եք էտ բորշի կրակի տակ չոր ու լավ վառվող փեդ լցրել»։