Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ Կիևը հիմնադրել են հայերը։ Այսօր նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմում էր ռուսական պատմության և մշակույթի մեջ հայկական հետքի մասին։ Ըստ նրա՝ Մոսկվայի ստեղծումը և կառուցումը ևս հայերի հետ է կապված։
«Ռուսական այբուբենը 36 տառանի է, ինչպես որ հայկականը՝ Մաշտոցի նման։ Եթե ստեղծողները հայկական ծագում չունենային, ապա հունականի նման կստեղծեին՝ օգտագործելով 24 տառանին»,- ասում է սոցիոլոգը։
Ռուսները քրիստոնեությունը ևս ընդունել են հայերի շնորհիվ, ավելացնում է Ահարոն Ադիբեկյանը և շեշտում, որ հայերն ու ռուսները դարերով կապված են եղել իրար։
«Մենք և ռուսները բավականին հոգևոր և պատմամշակութային կապեր ունենք»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Ռուսներից բացի, սոցիոլոգը կապեր է տեսնում անգլիացիների և հայերի միջև ևս։
«Անգլիայի թագուհին արմենոիդ է գանգով։ Իրենց ամենահին ավանդագրության մեջ հայերն են եկել այդ կղզիները, սակայն անգլիացի պատմաբանները մերժում են։ Բայց մենք, եթե նայենք իռլանդացիներին` նմանություն կգտնենք»,- ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
Նա ավելացնում է, որ հայերը պետք է ցույց տան, թե ինչ ներդրում են ունեցել համաշխարհային պատմության մեջ։