Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ըստ որոշ մարդկանց աշխարահայացի, մարդը ոչ մի պարագայում չի կարող ունենալ սեփական տեսակետ այս կամ այն հարցի կապակցությամբ, այլ միայն պետք է կրկնի իրենց ցեղական վոժդի կամ վոժդերի կարգախոսները: Ու անգամ եթե այդ կարգախոսները շատ ցնորային են, ապա անգամ այդ պարագայում պետք է հարմարվի իրենց, լզողի, համոզի ինքն իրեն, կամ գոնե լռի: Ու եթե Ա-ծ չանի, դիմացինը այդպիսինը չէ ու ունի սեփական տեսակետը որը ազատորեն արտահայտում է, ուրեմն հաստատ ծախված ա սրան կամ նրան:
Ու նման աշխարահայացով շարժվողները իրենց համարում են առաջադեմ հեղափոխականներ: Չէ մի չէ՝ ընդամենը ախոռից փախած նախիր…»: