Աշոտ Ասատրյանի հրապարակումը.
Ցանկացած մարդ, ով միջազգային ճանաչում ունի և այցելում է Հայաստան և Արցախ, արժանանում է նաև մեր հարևանների ուշադրությանը ու ամեն անգամ Արցախ կատարած այցը պատասխանվում է կոպիտ հայտարարություններով և սև ցուցակով վախեցնելով։ Անկախ այն հանգամանքից, թե տվյալ անձը ինչով է գումար վաստակում կամ ինչով է զբաղված, նրա այցը միշտ դառնում է գովազդ մեր երկրի համար, որի կարիքը 21-րդ դարում ունեն բոլոր երկրները։
Եթե մենք չենք ցանկանում առանձնանալ աշխարհից ու ապրել միայն մենք մերոնցով , ապա ցանկացած մեկը պետք է գնահատի ու հասկանա, թե Հայաստանի մասին քանի միլիոն մարդ իմացավ միայն մեկ մարդու այցելությամբ։ Իսկ ադրբեջանական կողմը գոնե այս անգամ մի փոքր իրեն զուսպ է պահել։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Խիմքեթ Գաջիևը հայտարարել է, որ Բիլզերյանին Արցախ տանելու փոխարեն հայկական կողմը ավելի լավ կլիներ այդ ժամանակը ծախսեր Արցախի հարցի խաղաղ լուծման աշխատանքների վրա։ Նա այլ կերպ չի ցանկացել մեկնաբանել այդ այցը, սակայն այդ քայլը համարել է կրկեսային ներկայացում։
Գաջիևը , ով ամեն անգամ լեզուն աջ ու ձախ շաղ է տալիս իրեն չվերաբերվող հարցերի շուրջ, այս անգամ պարզապես «բարի» խորհուրդ է տալիս հայկական կողմին։ Իրոք այս հոգեկան հիվանդի հետ մի բան պատահել է, վերջին շրջանում սա շատ զուսպ է՝ կամ ընդհանրապես չի խոսում , կամ ինչ-որ անհասկանալի կմկմում է։