Կատարելությունը մի օր կգա իմ կյանք, կլինի ֆիզիկական մարմին, կհագնի սպիտակ վերնաշապիկ, ու Ջեքսոնի չափ սիրելի կլինի… Սյունե Սևադա (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կատարելությունը մի օր կգա իմ կյանք, կլինի ֆիզիկական մարմին, կհագնի սպիտակ վերնաշապիկ, ու Ջեքսոնի չափ սիրելի կլինի… Սյունե Սևադա

Սյունե Սևադայի հրապարակումը.

Քսան տարի։ Ուղիղ քսան տարի ես պաչում եմ էկրանը, երբ տեսնում եմ Ջեքսոնին, ու լացում եմ Liberian girl, Dirty Diana, They don’t care about us երգերից, որովհետև էլ չգիտեմ էդ պահին ոնց ցույց տամ՝ ինչքան եմ սիրում առաջին երկուսի բառերը, և երրորդի տակտը, որը մեխված ա իմ մեջ կոդի պես, որովհետև առաջին լսածս երգն է իրենից՝ երեք տարեկանում։

Ժամանակին ուզում էի մարմնիս տղամարդու սպիտակ վերնաշապիկ տատու անել՝ ինքս էլ գաղափար չունեմ՝ ոնց՝ որպես բացարձակ սիրո, կատարյալ տղամարդու (կատարյալ, որովհետև բացարձակ սեր ես տածում) խորհրդանիշ՝ հղում անելով Ջեքսոնին, որովհետև իրեն հենց սպիտակ վերնաշապիկով եմ տեսել առաջին անգամ, Black or white երգից կադր էր կասետի վրա։ Հետո հասկացա, որ կատարելությունը պետք չի տատու անել։ Կատարելությունը մի օր կգա իմ կյանք, կլինի ֆիզիկական մարմին, կհագնի սպիտակ վերնաշապիկ, ու Ջեքսոնի չափ սիրելի կլինի:))

Կա բացարձակ սեր, ու դա երեք տարեկան Սյունեի սերն է՝ Ջեքսոնի նկատմամբ, որը ես ինչ-որ կերպ կարողացել եմ հետս հասցնել մինչև քսաներեք տարեկան։

Ունեցածս բոլոր մատանիները, գրքերը, բացի պատմվածքներիցս՝ ամեն ինչ կտայի, մենակ թե էս երգն իմ մասին լիներ։
Շնորհավոր ծնունդդ, քսան տարեկան սեր։