
Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկրորդ եռամսյակն ավարտվել է երկու ամիս առաջ, սակայն մինչ օրս մենք չգիտենք գործազրկության թիվը: ՀՆԱ-ի աճի տեմպերը էականորեն իջել են, ու հիմնականում աշխարհի առաջնության վրա կատարված խաղադրույքների հաշվին է 7.2% աճ գրանցվել, ինչը 2.4%-ով ավելի ցածր է, քան առաջին եռամսյակի աճը: Կապիտալի արտահոսքի մասին էլ բան չգիտենք, քանի որ էդ թվերն էլ չկան և ինձ թվում է, որ կառավարությունը առանձնապես մտահոգված էլ չի: Եթե մեկ ա բան չես հասկանալու, ի՞նչ տարբերություն թիվ ունես, թե չունես: Վիճվարչությունը կարա առհասարակ փակվի: Պետք եղած ժամանակ Փաշինյանը կհելնի կասի՝ «ժողովուրդ ջան, սաղ լավ ա»: Քարոզչամեքենան խոդի կտա, ցանկացած ընդդիմախոսի կորակեն մանիպուլյատոր ու սուտասան, որ շատ համը հանեն, ԱԱԾ-ն կա ու կա…