Մշակութաբան Աղասի Թադևոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փողոցային երաժիշտներին արգելել պետք չէ։
Պարզապես, անհրաժեշտ է լիցենզավորման կարգ սահմանել, որ մարդկանց լսողությունը տանջող ամեն նվաղոց ու ճնգլտոց երաժշտության տակ չհնչեցվի։ Նաև անհրաժեշտ է նրանց կանգնելու տեղերը սահմանել, որպեսզի ամեն քայլափոխը մեկ չկանգնեն ու չխլացնեն մեկը մյուսին կամ բնակելի շենքերի տակ կանգնած, ամբողջ օրը բնակիչների հանգիստը չխանգարեն։
Այսինքն, փողոցային երաժիշտները պետք է ապահովեն որոշակի որակ, նվագեն քաղաքային իշխանությունների կողմից սահմանված որոշակի տեղում և ունենան լիցենզիա։ Ինչ վերաբերում է օտարերկրյա երաժիշտներին, նրանց նույնպես կարելի է առանձին տեղեր հատկացնել քաղաքի տուրիստական ու բանուկ մի քանի հատվածներում։
Իսկ որ այս հարցը նման բարձիթողի վիճակում չի կարելի թողնել և կարգավորման կարիք ունի, դա ակնհայտ է»։