Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄՇԱԿՈՒՅԹԸ ՄԻ ԲԱՆ Է, ԱՐՎԵՍՏԸ ՄԵԿ ԱՅԼ ԲԱՆ
Մեռանք ասելով, որ մշակույթը անգամ տաքսի վարելուն կարող է վերաբերվել, իսկ արվեստով զբաղվում են անմոռաց խելագարներն՝ ում վրա օրենքն ու ռեֆորմը ՉԻ ԿԱՐՈՂ ազդել:))))
Մշակույթի նախարարությունը պետք է զբաղվի կառավարման,կազմակերպչական և աշխատանքային մշակույթով, իսկ արվեստը պետք է ձևավորվի հասարակության տարբեր շերտերի կողմից հանգանակություններ անելու շնորհիվ:
Լավ կլինի, որպեսզի արվեստի որևիցե աշխատանք ֆինանսավորող մեցենատներին տալ հարկային դաշտում արտոնություն, որպեսզի գործը տեղից շարժվի: Իսկ արվեստի գործ է արվելիքը թե ոչ, թող հատուկ մի ակադեմիկոսներից ձևավորված հանձնաժողով ստեղծվի, ովքեր կգնահատեն այս կամ այն աշխատանքը, որպես արվեստի գործ»: