«Քույրս անչափ ուրախացել է այս պարտադրանքը վերացնելու համար» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Քույրս անչափ ուրախացել է այս պարտադրանքը վերացնելու համար»

Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քույրս անչափ ուրախացել է այս պարտադրանքը վերացնելու համար:

Իմ երեխաները հաճախել են ու հաճախում են դպրոց, որտեղ հագուստի առումով կա մի պարտադրանք՝ հագնել հագուստ, որը չի կաշկանդի շարժումները, իսկ այն պատռելն ու կեղտոտելը ողբերգություն չի լինի ծնողի համար:
Որովհետև մեր երեխաները ամեն օր աշխատում են ներկերի, կավի և այլ նյութերի հետ, դասամիջոցներին էլ պարան թռնում ու հատուկ գործած փափուկ գնդակներով խաղում:
Երբեք հագուստը չի դարձել քննարկման առարկա:

Իմ դպրոցական տարիներին համազգեստը պարտադիր էր մինչև 8֊րդ դասարան: Բայց մեր դասարանի լուսանկարների մեծ մասի վրա ես տարբերվել եմ «սխալ» հագուսռով)) Բոլորը ձմեռային շագանակագույն համազգեստով են, ես՝ սպիտակ շապիկով, բոլորը սպիտակ գոգնոցներով են, ես՝ սև կամ հակառակը)) Ատում էի համազգեստը, հատկապես՝ փողկապը…»:

Ոչ ոք այլևս չի ստիպի աշակերտին սև և սպիտակ հագնել. կրթության նախարար

Ոչ ոք այլևս չի ստիպի աշակերտին սև և սպիտակ հագնել. կրթության նախարար

Gepostet von 1in.am am Mittwoch, 29. August 2018