Մեր հին ու նոր Երևանը. «Հանքաջրեր» խանութ. Ռուբեն Շուխյան
Advertisement 1000 x 90

Մեր հին ու նոր Երևանը. «Հանքաջրեր» խանութ. Ռուբեն Շուխյան

Ռուբեն Շուխյանի հրապարակումը.

Մեր հին ու նոր Երևանը. «Հանքաջրեր» խանութ.
1960-ականների լուսանկարում պատկերված է Մաշտոցի պողոտայի, «Կազիրյոկ» սրճարանի դիմացի շենքի անկյունային հատվածում գտնվող ջրերի հանրաճանաչ խանութը՝ «Հանքաջրեր» յուրօրինակ անվանմամբ: Շենքը կառուցվել է 1930-ականների առաջին կեսին՝ ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով:

Իմ սերնդակիցները լավ են հիշում՝ այս խանութում միշտ կարելի էր համտեսել հայաստանյան արտադրության հանքային ջուր, մրգային հյութեր և գարեջուր:

Նկարում երևում է, թե ինչպես է բեռնատար մեքենան խանութի համար բերել շշերի հերթական խմբաքանակը՝ «Ջերմուկ», «Բջնի», «Արզնի» հանքային ջրեր կամ «Յիգուլևյան», «Շիրակ», «Ուրարտու» գարեջուր:



Նման նյութեր