Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեկ ամիս կլինի ինչ Վանաձորի Նժդեհ փողոցը քարուքանդ են արել և սպասում ենք, թե երբ պետք է ասֆալտապատեն, Լազյան փողոցի թիվ 24 մանկապարտեզին հարող հատվածը խայտառակ վիճակում է, Վանաձոր-Դիլիջան մայրուղու փոսերից մեքենաներ են շրջվում, Վանաձոր-Ալավերդին՝ դեռ հիմնանորոգումը չավարտված է քանդվում:
Ովքե՞ր են պատասխանատուները, ու՞մ հրամանին կամ հրահանգին են սպասում, որ տեղից թնդան և կիսատ թողած ու իրենց իսկ մեղքով ավերված ճանապարհները նորոգեն: Մի բան փոխվելու՞ է էս անտեր քաղաքում ու մարզում»: