Վասակ Դարբինյանի հրապարակումը.
Ջերմուկում տեղի ունեցած անկարգությունների, ագրեսիայի դրսևորումների ու վայրենությունների հանդեպ ՀՀ կառավարության քար անտարբերությունից տպավորություն է ստեղծվում, թե այդ ամենը տեղի է ունենում ոչ թե Հայաստանում, այլ ինչ-որ մի անծանոթ երկրում:
ՀՀ կառավարությանը կարծես ոչ էլ հետաքրքրում է, թե ինչպես է ավարտվելու Լիդիանի աշխատակիցների և նրանց դեմ թշնամացած խմբի հակամարտությունը: Կառավարությունում ըստ երևույթին չեն ուզում հասկանալ, որ խնդիրը պիտի լուծվի ոչ թե ցուցարարների և Լիդիանի «զոռոցիով», այլ բացառապես իր որոշմամբ:
Միանգամայն անհասկանալի է, թե ինչու ոչ մի քայլ չի արվում անբնական ու անորոշ իրավիճակը եթե ոչ հանգուցալուծելու՝ հասկանալի է, որ դրա համար ժամանակ է հարկավոր, այլ գոնե այդ իրավիճակը վերահսկողության տակ առնելու, կողմերին ինչ-ինչ բացատրություններ տալու համար: Կրքերը կարող են ավելի բորբոքվել, կռիվները կարող են շարունակվել նոր թափով՝ հանգեցնելով ծանր հետևանքների:
Սա անիշխանության նախանշան է: Շատ վատ նախանշան: