Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավտովթարների հետևանքով վերջին երեք օրերի ընթացքում ունենք 6 զոհ և 22 վիրավոր:
Ընդ որում՝ զոհերից երեքը եղբայրներ են և անչափահաս:
Սա տագնապ է ու ահազանգ:
Մեր ճանապարհները դարձել են մահվան ճանապարհներ, վտանգված է անվտանգ երթևեկությունը…
Ցանկացած պահի յուրաքանչյուրս կարող ենք դառնալ երթևեկության զոհ:
Մեկ անգամ չէ, որ կրկնում եմ՝ այս ոլորտում պետք է իրականացվեն արմատական փոփոխություններ՝ ճանապարհային երթևեկությունն անվտանգ դարձնելու համար:
Գոյություն չունի երթևեկության կուլտուրա, վարորդները չեն տիրապետում երթևեկության կանոններին, իսկ ճանապարհները բարվոք չեն…
Անհրաժեշտ է շատ արագ ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ իրավիճակը շտկելու համար…»: