Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ձախից՝ ԱՄՆ-ից եկած մանկական սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանն է, ով երկու շաբաթ, գիշեր-ցերեկ սրտի բնածին արատ ունեցող 28 երեխաների վիրրահատությունները կատարեց։ Լինելով մեծ պրոֆեսիոնալ, ով ամեն ինչի հասել է իր ծանր աշխատանքով ու տաղանդով, Հովակիմյանը մեծ շնորհով է օժտված. նա կյանք է պարգևում երեխաներին։
Առաջին անվճար վիրահատությունները Հայաստանում նա կատարեց 1993թ.։ Չափազանց համեստ է և երբեք չի բարձրաձայնել իր կատարած բարեգործությունների մասին։
Աջից՝ պոկեր խաղացող Դեն Բիլզերյանն է, ում հայրը ԱՄՆ-ում դատվել է խարդախության, սուտ ցուցմունքներ տալու և օֆշորային անօրինական շահույթը թաքցնելու համար։
Թաքցրած 62 միլիոնից նա վերադարձրել է 3.7-ը։
«Քաղաքացիություն՝ ներդրումների դիմաց» ծրագրով Սենտ Քիթս և Նևիս կղզու քաղաքացիություն ստանալու մերժումը ստանալով (Բիլզերյան ավագն առաջարկում էր ներդրումներ կատարել Բիթկոինով)՝ իր հայացքն ուղղեց դեպի Հայաստան։
33 տարեկանում 2 ինֆարկտ տարած փլեյբոյ որդու կարգախոսը, ով դեռ 2014թ.-ին հայտարարել էր, որ իր միայն ազգանունն է հայկական, թմրանյութերով, պոռնոաստղերի հետ վիագրային մշուշի մեջ սեքսով կյանքը մսխելն է։ Հայաստան է եկել ցուցադրական ձևերով, սեփական ինքնաթիռով ու իր ձեռք բերած կարգավիճակին բնորոշ այլ լպիրշ ատրիբուտներով։
Որտե՞ղ է քո ապագան, Հայաստան։ Հարցն, իհարկե, հռետորական է, քանզի ես գիտեմ, թե որոնք են մեր իրական արժեքները։
Հրապարակման պատրաստեց blog.168.am-ը