«Կան մարդիկ, որոնց համար միշտ պատրաստ ես լինել դու ու երբեք չես թողնի, որ «հեքիաթ պատմողները» պոկեն քեզնից…»
Advertisement 1000 x 90

«Կան մարդիկ, որոնց համար միշտ պատրաստ ես լինել դու ու երբեք չես թողնի, որ «հեքիաթ պատմողները» պոկեն քեզնից…»

Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայրս սեղանի շուրջ կենացս խմելիս հաճախ է ասում՝ ինչ վիճակում էլ լինես, երբեք չմոռանաս՝ ով ես ու հատկապես չմոռանաս, երբ ինչ-որ ժամանակահատվածում քեզ թվա, թե ուժեղ ես։ Հայրս շատ բան է տեսել կյանքում, ասում է՝ լսում եմ։ Կամ՝ գոնե թե փորձում եմ։

Մարդու կյանքում շատ հարազատ մարդիկ կան, ում համար պատրաստ ես ամեն ինչի։ Կան մարդիկ, որոնց համար միշտ պատրաստ ես լինել դու ու երբեք չես թողնի, որ «հեքիաթ պատմողները» պոկեն քեզնից։ Միշտ գնահատել եմ սա։ Այնքան շնորհակալ եմ կյանքին, որ ինձ յուրահատուկ ընկերներ է պարգևել` Հակոբ, Աշոտ, Խուրշուդ, Բագրատ, Արթուր, Սևակ, Պարույր, Արմեն, Վահան, Կարեն, Դավիթ, Սուրեն, Տիգրան, Գուրգեն, Էդմոն, Նիկոլ… գինովցած եմ՝ բոլորին դժվար թվարկեմ, առավել ևս, որ փորձեցի ինչ-որ չափով պահել ժամանակագրությունը՝ 8 տարեկանից մինչ այսօր։

Ասածս ինչ է` բոլորս միասին լսենք ծնողի խոսքը՝ ոչ մի իրավիճակում չմոռանանք՝ ով ենք ու որտեղից ենք գալիս։ Չմոռանանք՝ ինչ կա մեր երակներում և ուր ենք ուզում տանել մեր բալիկներին։ Ոչ մի շրջադարձում չմոռանանք մարդ մնալ։ Ուղղակի չմոռանանք։

Դուխով

Հ.Գ. Գիշերն եմ գրել, չմտածեք աշխատանքի ժամին եմ կոնծել ՃՃՃ»: