Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ…
Advertisement 1000 x 90

Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ…

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի գրառումը ֆեյսբուքյան էջում. «110 տարի առաջ նույն այս օրն իր մահկանացուն կնքեց իմ սիրելի գրողներից Մուրացանը: Մեր իրականության այս խառնարանում արժե հիշել Գևորգ Մարզպետունու հետևյալ խոսքերը. «Ազգերի զորությունն ընտանիքների մեջ է: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ. սիրով, միությամբ, առաքինի ու հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ…:

Ով որ կամենում է զորավոր տեսնել յուր ազգը և հաղթող՝ հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պիտի խնամե. ինչպես մի հոգատար պարտիզպան, որ ծառի ճյուղերը զորացնելու և նրանցից պտուղ քաղելու համար խնամում է ծառի արմատները, որոնք թեպետ հողի մեջ են թաղված և չեն երևում մարդկանց, բայց իրենց մեջ ամփոփում են ծառի կենդանությունը: Ինչպես որ չի կարող ապրել այն տունկը, որի արմատները չորացած են կամ որդնակեր, այնպես և կանգուն չի մնա այն ազգը, որի ընտանիքներում տիրում է ապականություն, որոնցից հալածական է սերը, միությունը, առաքինությունը և, նամանավանդ, Աստծու երկյուղը»»:



Նման նյութեր