ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն երեկ Հյուսիսային պողոտայում ներկա էր «Համերաշխություն փողոցային երաժիշտներին» ակցիային: Այն կազմակերպվել էր ի աջակցություն երեկ երեկոյան բերման ենթարկված ուկրաինացի երաժշտի։
Օսիպյանը հետաքրքրվել է՝ երաժիշտը որևէ պահանջ ունի արդյո՞ք ոստիկանության նկատմամբ, և հույս հայտնել, որ միջադեպի հետևանքով ուկրաինացու կարծիքը ոստիկանության և Հայաստանի հանդեպ չի փոխվել։
Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում տեսանյութեր էին տարածվել, որոնցում ոստիկանները ուժի գործադրմամբ Հյուսիսային պողոտայից հեռացնում էին ուկրաինացի երաժշտի։