Այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-րդ տարեդարձն է: Ահա նրա մի քանի մտքերից` «Հայերեն չեմ գրեր, բայց հայերեն կնայիմ աշխարհին», «Հայերենը հայուն խորհուրդն է», «Ուր որ կերթաս` պոռա Հայաստան: Ամեն մարդ հայ է»:
Այսօր նաև մեծ հայդուկապետի, թուրքերի ահ ու սարսափի` Զորավար Անդրանիկի մահվան 91-րդ տարելիցն է: Հիշենք նրա խոսքերից մեկը. «Երբ իրիկունը գլուխներդ բարձին դնեք, որ քնանաք՝ մի քիչ մտածեք ձեր ազգի մասին…»: