Կարեն Անտաշյան. «Ջրելով անապատացվող հող…»
Advertisement 1000 x 90

Կարեն Անտաշյան. «Ջրելով անապատացվող հող…»

Կարեն Անտաշյանի գրառումը. «Ջրելով անապատացվող հող – Այս նկարում այն ամենն է ինչ պետք է իմանալ Երևանի կառավարման մոդելի ու արժեշղթայի մասին՝

1․ Ռեսուրսների անիմաստ վատնում։
2․ Ձևի, էնքան որ պլան հանձնելու համար արվող գործ։
3․ Անգրագետ միջամտությամբ՝ օգնելու փոխարեն վնասում։
4․ Զրո հոգատարություն բնության ու առհասարակ շրջակա միջավայրի հանդեպ։
5․ Մասնագիտական անգրագիտություն և հստակ մտահղացման, նախագծման, պլանավորման բացակայություն։
6․ Ակնհայտ պատասխանատուի բացակայություն, կամ անպատասխանատվության այնպիսի բազմահարկ բաշխվածություն, որ կարելի է ասել մեղավեր են բոլորն ու աչք փակել խնդրի վրա։

Նկարն արվել է այսօր, Պ․Սևակի փողոցում»: