Լարված իրավիճակ Երևան-Արմավիր ճանապարհին. մի քանի գյուղերի բնակիչներ փակել են ճանապարհը. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Լարված իրավիճակ Երևան-Արմավիր ճանապարհին. մի քանի գյուղերի բնակիչներ փակել են ճանապարհը. shamshyan.com

Արդեն 1 ժամից ավելի է՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «լեն տռաս» հատվածում Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները ստիպված փակել են ճանապարհը, քանի որ տևական ժամանակ է՝ ունեն ոռոգման ջրի խնդիր և ամեն անգամ գյուղացիներին պատկան մարմինները խոստացել են, որ խնդիրը կլուծվի ու իրենք, հավատալով խոստումներին, բացել են ճանապարհը: Այս պահին գյուղացիների հետ բանակցություններ են վարում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:

shamshyan.com