Հեռուստահաղորդավար Աիդա Ներսիսյանի հրապարակումը.
Շահան Շահնուրը՝ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ մասին.
«Հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում նվաճած է 4 գագաթներ՝ Սուրբ Մեսրոպ, Կոմիտաս, Կաթողիկե և Անդրանիկ: Ասոնցմէ դուրս ոչինչ չունինք, որ ըլլա ճշմարիտ հաղթանակ և անվիճելի նվաճում»:
Այսօր ԶՈՐԱՎԱՐԻ հիշատակի օրն է:
Անդրանիկը մահացել է 1927 թ. օգոստոսի 30/31-ին ԱՄՆ-ում` սրտի կաթվածից և թաղվել Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թ. հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ և վերաթաղվել Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ 2000 թ. այն տեղափոխվել է Հայաստան` Երևանի Եռաբլուր պանթեոն։