Մոսկվան կմերժի արտահանձնել Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին․ Interfax
Advertisement 1000 x 90

Մոսկվան կմերժի արտահանձնել Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին․ Interfax

Ռուսաստանի Դաշնությունը չի պատրաստվում արտահանձնել իր երկրի տարածքում գտնող ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին այն պատճառով, որ վերջինս հանդիսանում է ՌԴ քաղաքացի։ Այդ մասին հայտնել է INTERFAX-ի բարձրաստիճան աղբյուրը։

«Մոսկվան ստացել է Հայաստանի իշխանությունների պաշտոնական նամակը՝ արտահանձնելու ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին։ Այն անցնում է որոշակի ընթացակարգ, սակայն նախնական որոշում է ընդունվել՝ մերժել արտահանձնման մասին դիմումն այն պատճառով, որ վերջինս հանդիսանում է ՌԴ քաղաքացի», – նշել է գործակալության զրուցակիցը։

Մոսկվայից հայտնել են, որ ՀՀ Պաշտպանության նախկին նախարարը ՌԴ քաղաքացիություն ստացել է 2002 թ-ին։ Ըստ Ռուսաստանի սահմանադրության, իշխանություններն իրավունք չունեն արտահանձնել իր երկրի քաղաքացուն երկրորդ կողմին՝ անգամ եթե վերջինս կասկածվում է ծանր հանցագործություններ կատարելու մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը մեղադրվում է 2008 թ-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ։

interfax.ru

24news.am