Արշալույս Զուրաբյանի գրառումը.
Անլուրջ է ամեն անգամ հայտարարել, որ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է և արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու։ Մոսկվային ոչ խոնարհվելով, ոչ շողոքորթելով և ոչ էլ ավելորդ հավաստիացումներով չես կարող քեզ բարեկամ կամ գործընկեր դարձնել։ Հայկական դիվանագիտության զինանոցում խեղճությանն ու սպասողականությանը պետք է փոխարինեն արժանապատվությունն ու նախաձեռնողականությունը։