Սեպտեմբերի 1-ից աշակերտներին չի արգելվի իրենց հետ հեռախոս տանել դպրոց (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սեպտեմբերի 1-ից աշակերտներին չի արգելվի իրենց հետ հեռախոս տանել դպրոց

Դպրոցներում դասաժամերի ընթացքում հեռախոսներն արգելելու որոշում և արգելք չկա: «Ֆեյսբուք»-ում հրավիրած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ֆրանսիայում օրենք են ընդունել, որ դպրոցներում դասաժամերի ընթացքում պետք է արգելել հեռախոսները: Շատ ծնողներ և ուսուցիչներ դիմում էին ինձ, թե ինչու մեր երկրում էլ նույնը չի կիրառվում: Ֆեյսբուքում մի գրառում արեցի, որպեսզի կարծիքներ իմանամ, և մեծամասնությունը կողմ էր, որպեսզի դասաժամերի ընթացքում հեռախոսներն արգելվեն»,- նշեց նախարարը և հավելեց, որ մի շարք վերլուծություններ ցույց են տալիս, որ դրանք շեղում են աշակերտին դասից:

«Աշակերտները պետք է յուրաքանչյուրն առանձին պահարան ունենա, որպեսզի դնի այնտեղ և տուն գնալիս այն վերցնի: Ծնողի հետ կապ հաստատելն էլ հնարավոր է նաև ուսուցչի միջոցով»,- նկատեց ՀՀ ԿԳ նախարարը: