Աշոտ Ասատրյանի գրառումը.
«Գովելի է, որ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կարողանում է մասնակցել քաղաքում կազմակերպած ակցիային և ոստիկանության պահվածքի համար ներողություն է խնդրում քաղաքացուց, բայց իմ կարծիքով արդեն ժամանակն է, որ ամեն հարց կարգավորվի տվյալ հարցի պատասխանատուն, ոչ թե կառույցի առաջին դեմքերի մակարդակով դրանք լուծվեն։
Աշխարհի տարբեր երկրներում ոստիկանները ուժ են գործադրում նաև բազմաթիվ հայերի նկատմամբ, սակայն նմանատիպ հարցերը լուծվել են օրենքի շրջանակներում և ոչ ավելին։ Հա, շատ գեղեցիկ վերաբերմունք է ոստիկանապետի այդ քայլը, բայց պետական կառույցները գնալով վերածվում են մեկ մարդու գործողության, երբ ամեն կառույցում աշխատում է միայն առաջին համարի պաշտոնյա՝ պետ, նախարարներ և այլն։
Վարչապետը շուկայում լոլիկի գին է ճշտում, քանի որ զգում է, որ իրեն ճիշտ չեն զեկուցում, դրա համար մարդը ընկած շուկաներում գների հետ է ծանոթանում։ Ոստիկանապետը ոստիկանների վերաբերմունքի համար փողոցում մարդկանցից ներողություն է խնդրում։ Առողջապահության նախարարը ապացուցում է, որ Սևանում լողալը վտանգավոր չէ։ Ու այսպես շարունակ։
Մի հատ վերանայեք ձեր կադրերին, հներին ու նորերին մի հատ թափ տվեք, որպեսզի մենակով չաշխատեք»։