Վրաերթեր Երևանում ու Լոռիում. Տրակտորը վրաերթի է ենթարկել վարորդին
Advertisement 1000 x 90

Վրաերթեր Երևանում ու Լոռիում. Տրակտորը վրաերթի է ենթարկել վարորդին

Օգոստոսի 31-ին, ժամը 00.10-ին, Նորագավիթ 1-ին փողոցի թիվ 6 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 30-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Փարաքար գյուղի Մերձավանի Խճուղում վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացուհու եւ մարմնական վնասվածքներով տեղափոխել է նրան հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 30-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Լոռու մարզի Ահնիձոր գյուղին հարակից «Գյազ» կոչվող հանդամասում կայանված «Բելառուս ՄՏԶ-82» մակնիշի տրակտորը, ինքն իրեն շարժվելով վրաերթի ենթարկել վարորդին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

news.am