Գիտելիքի ու դպրության օրվա նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր առավոտյան Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել էին տարբեր ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների, մանկատների սաներ, ինչպես նա սիրիահայ դպրոցականներ:
Փոքրիկ հյուրերի հետ հանդիպել է նա՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահը զրուցել է երեխաների հետ, նրանց հետ շրջել տաղավարներով: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ որէ դպրոց գնալու փոխարեն նախընտրել է երեխաներին հյուրընկալել Նախագահական նստավայրում: «Մենք նպատակ ունենք այս փոքրիկ, բայց գեղեցիկ այգին այսուհետ ոչ աշխատանքային օրերին բացել բոլորի համար»,- նշել է Հանրապետության նախագահը: «Երեխաների համար դպրոցն այնպիսի տեղ պետք է լինի, որ հաճուքով այցելեն: Եթե հաճույքով ես սովորում՝ սովորում ես շատ արագ, որակով ընդմիշտ»,- հավելել է Արմեն Սարգսյանը: