Հրաչ Քեշիշյանի անդրադարձը fresnobee.com-ի հոդվածին.
Շատ հետաքրքիր է Սարոյանի հոլոգրաֆիկ պատկերի միտքը: Տունը քարացած թանգարան չի լինելու, հնարավոր է Սարոյանը շփվի, խոսի այցելուների հետ: Վստահ եմ բարդ գործ է Սարոյանի լեզվով ու մտածողությամբ դատել ներկա ժամանակի մասին, բայց սա հիանալի ձև է գրողի մտքերը անընդհատ արթուն պահելու համար: Ի վերջո, Սարոյանը էմոցիոնալ գրականության և իմաստուն դարձվածքների անզուգական վարպետ է, որից կարելի է ազդվել ու սովորել: