Գիտելիքի օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելեց Սևանի N 3 դպրոց ու շփվեց առաջին դասարանցիների հետ: Հայկ անունով տղան դպրոց մուտք գործելուց հետո լաց էր լինում: «Արի տեսնեմ՝ ինչո՞ւ ես լացում: Հեսա կգա մաման: Այստե՞ղ է մաման»,-ասաց նա տղային՝ խնդրելով լաց չլինել: «Արի իրար հետ գնանք ձեր դասարան: Ո՞ւր է մաման: Մամային գտեք-բերեք»,- շարունակեց վարչապետն ու երեխային ուղեկցեց իր դասարան: Տղան, սակայն, շարունակում էր լաց լինել: «Մամայի հեռախոսի համարը չգիտե՞ս»,-հարցրեց Փաշինյանը Հայկին: Երեխան գլխով բացասական պատասխան տվեց: «Այս երեխային ինչո՞ւ եք տանջում, մամային ասեք՝ գա»,-ուսուցիչներին խնդրեց նա:
Դպրոցից հեռանալիս համայնքի մի շարք ներկայացուցիչներին վարչապետը խոստում տվեց. «Ճանապարհը կկառուցենք: Քաղաքապետի հետ խոսել եմ»: Լրագրողների հետ նա չխոսեց և պարզ չեղավ, թե որ ճանապարհի մասին է խոսքը: