Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում. Ալեն Ղուլյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում. Ալեն Ղուլյան

Ալեն Ղուլյանի գրառումը.

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում։

Ադրբեջանական Qafqazinfo կայքը գրում է, որ երեկ Բաքվում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է Բաքվի Ղարադաղի շրջանում տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1994թ ծնված Բալարահիմ Ալիևը (Balarəhim Əliyev)։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել պատահարի և զինծառայողի մահվան մասին։