
Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ֆեյսբուքում մոլեգնումն է փոխադարձ հայհոյանքը ու սև-սպիտակի մակարդակի քննարկում-լեզվակռիվը, իսկ Երևանի մոլեգնող խնդիրները` հանրային տրանսպորտի բացակայություն, զբոսայգիների բացակայություն, օդի աղտոտվածություն, շենքերի սեյսմիկ խոցելիություն, նորմալ վերելակների բացակայություն և այլն, այդպես էլ քննարկման առարկա չեն դառնում ու չեն դառնա…
Քանզի մասսան շոու և հայհոյանք է ուզում, մասնագիտական երկար-բարակ քննարկումների հավես չունի»: