Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայկ Մարությանի այսօրվա պարզաբանումը ներողություն չէր սխալ, շատերի համար վիրավորական արտահայտությունների համար, բայց գոնե երեկվա ասածների կարեւոր վերանայում էր: Էլի լավ է:
Սակայն այդպես էլ անդրադարձ չարեց իր երեկվա այն հայտարարությանը, որ, բառացի ««Իմ քայլը» դաշինքում ներկա են բոլոր այն ուժերը, բոլոր այն մարդիկ, ովքեր մի՛շտ, ոչ միայն այս վերջին եւ վճռորոշ հեղափոխության ժամանակ, այլ տարիների ընթացքում ներկա էին բոլոր ընդվզումներին, բոլոր պայքարներին, բոլոր այն պայքարներին, որոնք մղվել են հանուն արդարության, հանուն մարդկանց, հանուն Հայաստանի, եւ հանուն Երեւանի»»: Այնպես որ՝ համարում եմ նրա այսօրվա պարզաբանումները կիսատ եւ թերի»:
Հայկ Մարությանի այսօրվա պարզաբանումը ներողություն չէր սխալ, շատերի համար վիրավորական արտահայտությունների համար, բայց…
Gepostet von Hovsep Khurshudyan am Montag, 3. September 2018