Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սելֆի-մելֆի-ուղիղ եթերները, որ հանեք ձեր շրջանից՝ այլևս կարիք չի լինի արդարանալու։ Ոնց հասկացա՝ Հայկ Մարությանը ուղղակի հանդիպումա ունեցել կուսակցական և գաղափարակից որոշ անձանց հետ, որը նույնիսկ լուսաբանման համար նախատեսված չի եղել։ Մարդիկ նեղ շրջապատով հավաքվել են, կարող էին մի բառ ավել խոսել, մի բառ պակաս, իրենք իրենց քննարկեին և այլն, բայց ՈՉ ախպեր, պետքա նույնիսկ նման հանդիպումները նկարվեն, ուղիղ եթեր, սելֆիներ և այլն, որ հետո որոշ անձիք անհարմար իրավիճակում հայտնվեն ու ներողություն խնդրեն, որովհետև շատ հարազատ են ընդունել մթնոլորտը ու մարդկանց հետ ավելի ազատ են խոսել։
Եթե հանդիպումը լուսաբանման համար չէ, ուրեմն թողեք թող այն մնա այդ պատերի ներսում»։
Սելֆի-մելֆի-ուղիղ եթերները , որ հանեք ձեր շրջանից այլևս կարիք չի լինի արդարանալու։ Ոնց հասկացա Հայկ Մարությանը ուղղակի…
Gepostet von Ashot Asatryan am Montag, 3. September 2018