Հաղորդավար, ռեժիսոր Արտավազդ Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մի ներքին թերահավատություն ու զգուշավորություն է պատել ինձ։ Եվ կարծես թէ անհիմն չէ։ Ներող եղեք…
Լավ մարդ ու լավ ընկեր լինելը քաղաքական կատեգորիա չէ։ Պաշտոնի ձգտողներ, լրջացե՛ք։ Սեղանին լուրջ խնդիր է դրված։ Վատին ավելի վատով փոխարինելու այլևս ժամանակ ու հնարավորություն չկա։ Մենք կրկեսի վերածելու երկիր չունենք։ Ժամանակն է ծանր ու թեթև անել սեփական ուժերն ու հնարավորությունները։ Խոսքս արկածախնդիրներին է ուղղված։
Ինչպես կասեր դասականը՝ սթափվեք…»։
Այսօր մի ներքին թերահավատություն ու զգուշավորություն է պատել ինձ։ Եվ կարծես թէ անհիմն չէ։ Ներող եղեք… Լավ մարդ…
Gepostet von Արտավազդ Եղոյան am Sonntag, 2. September 2018