Ֆեյսբուքյան օգտատեր Սուսաննա Սաֆարյանի հրապարակումը.
Հասկանում եմ, առաջին հայացքից գեղեցիկ post չի, բայց եկեք հասկանանք սրա խնդիրն ու լուծումները որտեղ են։ Lusine֊ն զանգահարել է սանիտեկ՝ 8090 հեռախոսահամարով, պատասխանել են, որ իրենք միայն աղբոտ թաղամասի հասցեն կարող են գրանցել՝ միաժամանակ նշելով որ պատասխանատուն քաղաքապետարանն է։ Քաղաքապետարանում էլ Աստված գիտի ինչ է կատարվում ու էս մասով ինչ են մտածում։ Հիմա ո՞վ կարող է ասել ինչն է պատճառը, որ երբեմնի գիշեր-ցերեկ քաղաքը մաքրող Սանիտեկը թերանում է քաղաքի մաքրության հարցում ու ինչ ասես լսում/կարդում իր հասցեին։
Հ.գ նկարները հավաքվել են sanitek բառի ֆեյսբուքի որոնման արդյունքներով և տարածվել են տարբեր օգտատերերի կողմից հուլիս֊օգոստոս֊սեպտեմբեր ամիսներին։