Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը. «Ինչպիսին է որ լինի երևանցու ընտրությունը, ինչպիսին էլ լինեն այժմյան կրքերը, Երևանի նոր ավագանին հազար անգամ լավն է լինելու, քան անցած բոլորը: Բոլոր թիմերում հրաշալի թեկնածուներ կան: Ու հաստատ կյանքը առաջ է գնալու, հանուն Երևանի ու երևանցու: Ու հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես ժողովրդական քննադատության տակ իշխող թիմի թեկնածուն հարկադրված է հայցել ներողություն ու շտկել իր անհաջող ձևակերպված միտքը:
Բա Քոչարյանի վախտ էսպիսի՞ բան կար 🙂 Հա, հիշեցի, որ Ալբերտ Բազեյանին ասեց՝ փողի վրա նստած ես, բյուջեից փող ես ուզում ու բերեց Ռոբերտ Նազարյանին, որը ունակ էր ուղևորության փողերը այստեղից-այնտեղից կպցներ: :)»: