Ավետիք Իշխանյանի հրապարակումը.
Անիրականալի խորհուրդներ հեղափոխականներին և…
Հարգելի հեղափոխականներ, եթե իսկապես, անկեղծ ցանկություն ունեք, որ ապրենք Նոր- Ազատ Հայաստանում, ապա դրան հասնելու հիմնական գրավականը կլինի իշխանություններին, նրանց վրիպումների և սխալների համար քննադատելը, երբեմն՝ սուր։ Չշփոթել քննադատությունը չարախոսության (ախր սրանք․․․), չարախնդության (բա որ ասում էինք․․․), բամբասանքի (բա լսել ե՞ք…) հետ։ Իսկ լինելով Ցերբերի պես հավատարիմ և կատաղած հեղափոխության պաշտպաններ, խեղդելով ցանկացած քննադատություն և հայհոյելով ու այպանելով քննադատողներին, դուք կկերտեք, ոչ թե Նոր-Ազատ, այլ Նոր- ՀԻՆ- Խավար Հայաստան։
Իշխանություններին
Քննադատությունը մի ընդունեք, որպես չկամություն և թշնամություն։ Նույնիսկ, ավելի շատ զգուշացեք ոչ այնքան չկամեցողներից և սուր ընդդիմախոսներից, որքան ձեր շուրջը պտտվող, հաճոյացող, ժպտացող պաշտոնասերներից և կուրորեն ձեզ վստահողներից։ ․․․Վաղը կարող են տեղերը փոխվել․․․