Թմրամիջոցները կասկածյալին ուղարկել են ԱՄՆ-ից՝ փոստային առաքման միջոցով (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Թմրամիջոցները կասկածյալին ուղարկել են ԱՄՆ-ից՝ փոստային առաքման միջոցով

Իրացնելով Ազգային անվտանգության ծառայությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ու Մալաթիայի բաժնի ծառայողները օգոստոսի 30-ին Երևանի Սեբաստիա փողոցում հայտնաբերեցին ու թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքում ապրող 47-ամյա մի տղամարդու։