Արիության և համբերության մասին
Advertisement 1000 x 90

Արիության և համբերության մասին

Ասաց ծերը. «Եթե փորձության մեջ ընկնես, և դրա պատճառով դուրս գաս քո վայրից, ուր էլ որ գնաս` այնտեղ քեզ ավելի մեծը կպատահի: Ուստի՝ մնա քո տեղում, մինչև փորձությունն անցնի, որպեսզի խաղաղությամբ ընթանաս և ոչ մեկին չխռովեցնես»: Սաստիկ զայրացկոտ մեկը կար, որ խիստ տրտմում էր եղբայրների մեջ:

Սա ասաց. «Գնամ այսինչ անապատը, ուր բարկության պատճառ չկա»: Այնտեղ գնալուց հետո, երբ ջրամանը գետնին դրեց, այն երեք անգամ շրջվեց: Նա բարկացած՝ ջրամանը խփեց քարին, ապա մտաբերելով՝ ասաց. «Այս բանը դիվական է», և վեր կենալով գնաց իր եղբայրների մոտ: Այդպես անելուց հետո փորձությունը  դադարեց:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016



Նման նյութեր