Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի համաձայն՝ մայրաքաղաքը շարունակում է ղեկավարել Տարոն Մարգարյանը: Կայքի գլխավոր էջում տեղադրված Տարոն Մարգարյանի ուղերձը չի հեռացվել, չնայած այս տարվա հուլիսի 9-ին նա հրաժարական տվեց:

Երևանը նոր քաղաքապե՞տ ունի»,- SHANTNEWS.AM-ի դիտարկմանն այսպես արձագանքեց քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավարը:
Արթուր Գևորգյանի կարծիքով՝ որևէ ենթատեքստ պետք չէ փնտրել այստեղ, ավելին, մինչև նոր քաղաքապետ ընտրվելը փոփոխություն չի էլ լինելու:
«Մեր կայքի ձևաչափը շատ հստակ է, մեր կայքի ձևաչափով առաջին էջում պետք է լինի Երևանի ընտրված քաղաքապետի խոսքը: Կայքի ձևաչափը չենք կարող փոխել»,- պնդեց քաղաքապետարանի ներկայացուցիչը: