Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
Երևանի Թումանյան փողոցում բացվել է «Ստալինկա» անվանումով ռեստորան-պանդոկը: Անկեղծ ասաց, արտառոց և անհասկանալի է, թե ինչո՞ւ է մեր մայրաքաղաքի սրտում գործող այս հասարակական սննդի և ժամանցի վայրը անվանակոչվել սովետական դաժան բռնապետի անունով:
Իսկ եթե անգամ իմաստային առումով նկատի են ունեցել ստալինյան ժամանակաշրջանում կառուցված շենքը, ապա գոնե բարի լինեին համապատասխան մասնագետներին հարցնեին, քանի որ նշված շենքը, որտեղ տեղակայված է պանդոկը, հանդիսանում է շատ ավելի վաղ ժամանակաշրջանի՝ 19-րդ դարի վերջի պատմական կառույց, և այդ տրամաբանությամբ, ուրեմն, այն պետք է անվանվեր արդեն «Նիկոլաևկա»: