Երբ իշխանության ղեկին ՀՀԿ-ն էր, մեր համալսարանի ռեկտորը՝ տիկին Հարությունյանը տարիներ շարունակ ՀՀ ԿԳ փոխնախարարն էր: Դեռևս այդ ժամանակներից նա կարծես թե «գեղեցիկ» ավանդույթ է ձևավորել ուշանալ աշխատանքից մեկ-երկու ժամ: Լավ, եթե նախարարությունում սա ինչ-որ չափով գուցե կարելի էր հասկանալ, ապա բուհում սա անթույլատրելի է, քանի որ բուհի ղեկավարը պետք է պարտաճանաչության օրինակ ծառայի բոլորի համար՝ ուսանողից մինչև դասախոս և վարչական աշխատակիցներ:
Մեր համալսարանում աշխատանքային ժամը սկսվում է ժամը 9-ից, բայց տիկին Հարությունյանը միշտ գալիս է աշխատանքի ուշացած (հերթական մի քանի օրերի ուշացումների ապացույցները ստորև ներկայացված հոլովակում): Մինչդեռ երբ մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը մի քանի րոպե ուշանում է աշխատանքից, արժանանում է տհաճ և բռի հանդիմանանքի, ընդհուպ կարող է ստանալ նկատողություն:
Ուշացումների համար խնդիրների առաջ ենք կանգնում նաև մենք՝ ուսանողներս:
Ստացվում է բուհի ղեկավարը պահանջում է բոլորից, իսկ ինքն անում է այնպես, ինչպես հարմար է գտնում:
Հարց. Մեր համալսարանի աշխատակիցների աշխատավարձները մեծամասամբ գոյանում են ուսանողներիս վճարած վարձերից, հիմա տիկին Հարությունյանն այսքան ժամանակ իր ամբողջ աշխատավարձը ստացե՞լ է, թե ամենօրյա ուշացումների համար աշխատավարձից համապատասխան պահումներ են արվել: Պահանջում ենք պաշտոնական պարզաբանում այս հարցի շուրջ:
Հ.Գ. Հուսով ենք՝ հետայսու նոր Հայաստանում, բուհի ղեկավարությունն աշխատանքի կներկայանա ժամանակին, իսկ մենք կհետևենք դրան և հարկ եղած դեպքում նորից կանդրադառնանք խնդրին: Կրկին շնորհավոր նոր ուսումնական տարին:
Հ.Գ.2 Այս նամակը ուսանողների կողմից ուղարկվելու է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ պաշտոնական պատասխան ստանալու նպատակով:
Բաց նամակ աշխատանքից մշտապես ուշանալու սիրահար ԵՊԼՀ ռեկտոր տիկին Հարությունյանին
Բաց նամակ աշխատանքից մշտապես ուշանալու սիրահար ԵՊԼՀ ռեկտոր տիկին Հարությունյանին Երբ իշխանության ղեկին ՀՀԿ-ն էր, մեր համալսարանի ռեկտորը՝ տիկին Հարությունյանը տարիներ շարունակ ՀՀ ԿԳ փոխնախարարն էր: Դեռևս այդ ժամանակներից նա կարծես թե «գեղեցիկ» ավանդույթ է ձևավորել ուշանալ աշխատանքից մեկ-երկու ժամ: Լավ, եթե նախարարությունում սա ինչ-որ չափով գուցե կարելի էր հասկանալ, ապա բուհում սա անթույլատրելի է, քանի որ բուհի ղեկավարը պետք է պարտաճանաչության օրինակ ծառայի բոլորի համար՝ ուսանողից մինչև դասախոս և վարչական աշխատակիցներ:Մեր համալսարանում աշխատանքային ժամը սկսվում է ժամը 9-ից, բայց տիկին Հարությունյանը միշտ գալիս է աշխատանքի ուշացած (հերթական մի քանի օրերի ուշացումների ապացույցները ստորև ներկայացված հոլովակում): Մինչդեռ երբ մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը մի քանի րոպե ուշանում է աշխատանքից, արժանանում է տհաճ և բռի հանդիմանանքի, ընդհուպ կարող է ստանալ նկատողություն: Ուշացումների համար խնդիրների առաջ ենք կանգնում նաև մենք՝ ուսանողներս: Ստացվում է բուհի ղեկավարը պահանջում է բոլորից, իսկ ինքն անում է այնպես, ինչպես հարմար է գտնում: Հարց. Մեր համալսարանի աշխատակիցների աշխատավարձները մեծամասամբ գոյանում են ուսանողներիս վճարած վարձերից, հիմա տիկին Հարությունյանն այսքան ժամանակ իր ամբողջ աշխատավարձը ստացե՞լ է, թե ամենօրյա ուշացումների համար աշխատավարձից համապատասխան պահումներ են արվել: Պահանջում ենք պաշտոնական պարզաբանում այս հարցի շուրջ: Հ.Գ. Հուսով ենք՝ հետայսու նոր Հայաստանում, բուհի ղեկավարությունն աշխատանքի կներկայանա ժամանակին, իսկ մենք կհետևենք դրան և հարկ եղած դեպքում նորից կանդրադառնանք խնդրին: Կրկին շնորհավոր նոր ուսումնական տարին:Հ.Գ.2 Այս նամակը ուսանողների կողմից ուղարկվելու է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ պաշտոնական պատասխան ստանալու նպատակով:
Gepostet von ԵՊԼՀ Ուսանողական խորհուրդ am Sonntag, 2. September 2018
ԵՊԼՀ ուսանողական խորհուրդ