ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը սխալ է համարում իր անունը «Սորոս»-ի հիմնադրամի հետ կապելը:
Լրագրողների հետ հանդիպմանը նա հավաստիացրեց, որ երբեք դրամաշնորհ չի ստացել:
«Դա անհիմն ցեխոտելու պրոցես է եղել, ինչին ես ժպիտով եմ պատասխանում: Այդ անվան հետ ինձ կապելն առնվազն սխալ է: Ես կողջունեմ բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր դրամաշնորհ են ստացել ու իրենց գործն են կատարել: Բայց ես երբևիցե դրամաշնորհ չեմ ստացել որևէ ծրագիր անելու համար»,- ընդգծեց նա:
Դավիթ Սանասարյանը հավելեց, որ ինքը 10 տարի և ավել պայքարել է փողոցներում և դրա համար որևէ գումար չի վերցրել: