Facebook-ը բողոք է ներկայացրել Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարան սմարթֆոնների արտադրող BlackBerry-ի դեմ՝ մեղադրելով ընկերությանը ձայնային հաղորդագրությունների տեխնոլոգիայի գողության համար: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Ձայնային հաղորդագրության տեխնոլոգիայի գողությունից բացի, Facebook-ը կանադական ընկերությանը մեղադրել է ևս 5 պատենտի հեղինակային իրավունքի խախտման համար, այդ թվում՝ վիդեո, աուդիո և գրաֆիկական տեղեկատվության մատակարարման բարելավման ուղիների, ինչպես նաև GPS նավիգացիոն համակարգի տվյալների վերահսկման: BlackBerry-ին դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել այս մեղադրանքները: