Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, Ռուբինյանց փողոցում հերթական ավտովթարն է տեղի ունեցել։ Մի քանի ժամվա ընթացքում նշված փողոցում 6 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Բարեբախտաբար, մեծ մասում զոհեր և վիրավորներ չեն եղել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վթարում բախվել էին 7 տրանսպորտային միջոց, և, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։ Վթարի հարևանությամբ բնակվողներն ասում էին, որ այս փողոցում վերջին ժամանակներս շատացել է վթարների թիվն ու փառք էին տալիս Աստծուն, որ գոնե զոհեր և վիրավորներ չկան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: